ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԼՂ հակամարտությունը շարունակում է անհանդուժելի մարդկային գին ունենալ

ԼՂ հակամարտությունը շարունակում է անհանդուժելի մարդկային գին ունենալ
05.07.2017 | 01:33

Հակամարտությունները Հարավային Կովկասում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, շարունակում են բարձր և անհանդուրժելի մարդկային գին ունենալ՝ հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը Վիեննայում, որտեղ հանդիպումներ է ունեցել՝ քննարկելով Հարավային Կովկասում զարգացումները, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային ջանքերը:

ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նա հանդիպումների ժամանակ ընդգծել է համաձայնեցված ձևաչափերում շարունակական ջանքերի կարևորությունը, միաժամանակ նշելով խորհրդարանական երկխոսության ներուժը: Նա հայտնել է, որ մտադիր է շարունակել ԵԱՀԿ ԽՎ-ում գործընկերների հետ քննարկել պաշտոնական ջանքերի վրա քաղաքական ազդեցություն ունենալու և համընդգրկուն ու կայուն խաղաղությանը նպաստելու իրենց հնարավորությունները:


ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Վիեննայում հանդիպել է Հայաստանի, Ադրբեջանի, ԵԱՀԿ քարտուղարության և ավստրիական նախագահության դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հետ:
ԵԱՀԿ ԽՎ տարեկան կարևորագույն հանդիպումը, որին մասնակցելու են շուրջ 300 խորհրդարանականներ ԵԱՀԿ տարածաշրջանից, մեկնարկում է այս շաբաթ, ավելի ուշ Մինսկում, նշված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ